Էրդողանը միջազգային կազմակերպություններին մեղադրել է Գազայում մահվան դեպքերի վերաբերյալ լռության համար

17:24 • 08.03.24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններին Գազայում կանանց և երեխաների մահվան կապակցությամբ «լռելու» համար։

«Նրանք, ովքեր անտեսում են Պաղեստինի ջարդերը, չեն կարող լինել հետևողական, արդյունավետ և անաչառ: Ես ձեզ հարցնում եմ, արդյո՞ք նրանք, ովքեր աղմկում են կանանց իրավունքների մասին, իրենց ձայնը բարձրացրել են ի պաշտպանություն Գազայում զոհվածների:

Մենք մեր դիրքորոշումն արտահայտում ենք Պաղեստինում մեր դիվանագիտական նախաձեռնությունների և օգնության միջոցով:

Դուք տեսե՞լ եք, որ նրանք, ովքեր իրավունքների և օրենքների մասին դասախոսություններ են կարդում, քայլեր ձեռնարկեն Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։