Պուտինի աշխատանքը դրական է գնահատվում ռուսաստանցիների 83%-ի կողմից. սոցհարցում

18:09 • 08.03.24

Հարցված ռուսաստանցիների մոտ 83%-ը դրական է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը։

Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի հիմնադրամի (FOM) անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 83%-ը նշել է, որ դրական է գնահատում Վլադիմիր Պուտինի գործունեությունը։ Նախագահին վստահում է հարցվածների մոտ 82%-ը։

Նշվում է նաև, որ ռուսաստանցիների 55%-ը դրական է գնահատում ՌԴ կառավարության աշխատանքը, իսկ վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքը լավ է գնահատել հարցվածների 61%-ը։

«Եդինայա Ռոսիան» կուսակցությունների վարկանիշում առաջատարն է, որի օգտին կքվեարկել են հարցվածների մոտ 53 %-ը։