Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ադրբեջանակшն AzTV-ին

14:01 • 10.03.24

Ադրբեջանական AzTV-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։

Ալիքը դեռ չի հայտնում հարցազրույցի բովանդակությունը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։