Թուրքիայում ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 33 մարդ է ձերբակալվել

13:20 • 10.03.24

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգում ձերբակալել են 33 մարդու, ովքեր կասկածվում են մարտի 31-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։

Այս մասին X-ում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սաքարիայում «Իսլամական պետություն»  խմբավորման դեմ իրականացվող գործողության շրջանակներում, ձերբակալվել է 33 կասկածյալ։

Նրանք նախապատրաստվել են ահաբեկչություններին և ուսումնասիրել են հարձակումներ իրականացնելու հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։

Պարզվել է նաեւ, որ այդ անձինք գործունեություն են ծավալել անօրինական աղոթարանների  քողի տակ», - հայտնել Է նախարարը։

«Խուզարկությունների ընթացքում առգրավվել է զենք, զինամթերք, արգելված գրականություն եւ մեծ քանակությամբ արտարժույթ»,- նշել է Էրլիկայան: