Զալուժնիին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան նշանակելու համար փաստաթղթերի պատրաստման ընթացակարգերն արդեն սկսվել են․ Զելենսկու գրասենյակ

13:03 • 10.03.24

Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան նշանակելու համար փաստաթղթերի պատրաստման ընթացակարգերն արդեն սկսվել են, Ռադայում ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։ 

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Զալուժնիի թեկնածության հաստատման մասին։