Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին (տեսանյութ)

19:34 • 11.03.24

Ակադեմիական քաղաքը ենթադրում է նաև ինտելեկտուալ ժամանցի կենտրոն լինել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Եթե Կոնսերվատորիայի մտահոգությունն այն է, որ նրանք կտրվելու են իրենց բեմից, ապա նշեմ, որ Ակադեմիական քաղաքում լինելու է մեծ տրանսֆորմեր բեմ և այլ փոքր բեմեր»,- նշեց նա։

Անդրադառնալով ճանապարհին՝ Հայոցյանը նշեց, որ Ակադեմիական քաղաքն ապահովելու է կապը քաղաքի հետ ուսանողական երթուղով և ոտքի ճանապարհը դառնալու է 30ր տևողությամբ տրանսպորտով ճանապարհ։