000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը

12:04 • 11.03.24

«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվել է 2024 թվականի փետրվարի 28-ին։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 000 OO 00 համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։

Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

Գագիկ Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորեց այդ թեմայով հարցեր չուղղեն իրեն, հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասաց. «Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ», - նշեց նա

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Tert.am (@tert_am)