ՌԴ-ն չի ցանկանում ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

23:42 • 11.03.24

Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը անկասկած չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ և կշարունակի ասիմետրիկ գործունեությունն այն մակարդակից ցածր, որը, նրա հաշվարկներով, գլոբալ մասշտաբով ռազմական հակամարտության կհանգեցնի», - ասվում է զեկույցում: