Վանաձորում «ՎԱԶ 2110»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչից հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

13:52 • 11.03.24

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեմիրճյան փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ՝ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, երբ վարորդ՝ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Գարիկ Կիրակոսյանը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: