Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է

19:00 • 12.03.24

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, դատարանը որոշեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել` մեղադրյալ Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը փոփոխել, խափանման միջոց ընտրել գրավը։

Գրավի գումարի չափ է սահմանվում 2 մլն դրամը»,– նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։