Շվեդիան չի ցանկանում ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայում երկրում
Շվեդիան չի ցանկանում ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայում երկրում. այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է երկրի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։
Նա չի հերքել, որ Շվեդիայում կգործեն ՆԱՏՕ-ի միավորումները, սակայն երկիրը չի ցանկանում տեղակայել դաշինքի մշտական բազաներ։
Նախօրեին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ստոկհոլմը խաղաղ ժամանակ երկրում միջուկային զենք տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում։
Հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին, պաշտոնապես ուժի մեջ է մտել ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը։ Մարտի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Շվեդիայի դրոշը, և երկիրը պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ։










