Իսկ ով է ասում, որ ձեր հետ պետք է հաշվի նստենք, իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանեք. Ավինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

10:58 • 12.03.24

Մենք քննարկեցինք օրակարգը, մենք հաստատեցինք օրակարգը, մենք քվեարկեցինք չզեկուցվող հարցերը, մենք հաստատեցինք չզեկուցվող հարցերը, իսկ հիմա քննարկում ենք զեկուցվող հարցերը:

Այս մասին այսօր Երևանի Ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու անդամներին բացատրելով, թե ինչ է կատարվում նիստի ժամանակ:

Հարցին, թե երբ հաստատվեցին հարցերը՝ Ավինյանը պատասխանեց.

«Հենց նոր, երբ որ դուք չէիք քվեարկում: Ժողովուրդ ջան ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք բոյկոտեք, բայց գիտեք դրա հետևանքը ինչ է լինելու»:

Պատասխանելով ընդդիմադր ավագանի Իզաբելա Աբգարյանի հարցերին Ավինյանը ասել է.

«Իսկ ով է ասում, որ ձեր հետ պետք է հաշվի նստենք, եթե սա է ձեր մոտեցումը բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ընթացակարգով շարժվելու ենք: Միտինգի չեք, սա Երևանի ավագանու նիստն է: Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանեք»: