ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում ամերիկյան կողմի առաջարկած զինադադարի ծրագրին։
Այսպիսի հայտարարություն է արել Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման ղեկավարության աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությունը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների դադարեցում եւ տեղահանվածների աստիճանական վերադարձ իրենց տներ։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մոտ օրերս կժամանի Կահիրե՝ քննարկելու գործարքի մանրամասներն ու դրա իրականացման ժամկետները։
ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։










