Հայաստանի 3 մարզում ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում ժամանակից շուտ

18:46 • 13.03.24
ՀՀ երեք մարզում` Արարատ, Վայոց Ձոր, Արմավիր, ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում մարտի 16–ից սկսած։
 
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16–18–ը, Արմավիրի մարզում՝ 18–22–ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։