Վիլնյուսում մուրճով հարձակվել են Նավալնիի գաղափարակցի վրա
Փետրվարին գաղութում կյանքից հեռացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը հարձակման է ենթարկվել Վիլնյուսում իր տան մոտ։ Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, հայտարարել են Նավալինիի ընկերները՝ Կիրա Յարմիշի ընկերները և Իվան Ժդանովը։
«Լեոնիդ Վոլկովը հարձակման է ենթարկվել իր տան մոտ։ Կոտրել են նրա մեքենայի ապակին և արցունքաբեր գազ ցողել նրա աչքերին, որից հետո հարձակվողը սկսել է մուրճով հարվածել Լեոնիդին»,- գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը X սոցիալական ցանցում։
Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը՝ հաստատելով, որ Նավալնիի գաղափարակցին ծեծել են՝ մուրճով հարվածելով ոտքերին և ձեռքերին։










