Հայաստանի հետ քննարկել ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի պաշտպանության նախարար

23:20 • 13.03.24

Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների արտադրության ոլորտում երկրի ինքնաբավության հասնելու մասին և հայտարարել, որ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը վերջին երկու տարիների համեմատ աճել է 4-5 անգամ:

Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակներում հիշատակել է պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ երկրների հետ Իրանի փոխգործակցության մասին և ասել է.

«Մենք հանդիպում ենք անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, և մենք քննարկել ենք Կատարի հետ փոխգործակցության բոլոր թեմաները՝ որպես տարածաշրջանում շատ ազդեցիկ երկրի»: