ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ)

16:07 • 13.03.24

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է «երկաթե թոքերի» սարքի մեջ, մահացել է: Այս մասին է independent.co.uk-ը:

Ինչպես նշում է independent.co.uk-ը, նա 6 տարեկանում՝ 1952 թվականին, պարանոցից ներքև կաթվածահար է եղել վիրուսի պատճառով: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, գիտակցության գալուց հետո տղան տեսել էր, որ մեխանիկական «թոքերի սարքի» մեջ է: Արդյունքում Ալեքսանդրը, որին տրվել է «երկաթե թոքով մարդը» անունը, ապրել է դրանում իր ամբողջ կյանքը:

Ըստ Gofundme-ի էջի, որը ստեղծվել էր Ալեքսանդրի խնամքի համար վճարելու համար, նա մահացել է երկուշաբթի:

Երկաթե թոքը գործում էր որպես դիֆրագմ՝ օգնելու Ալեքսանդրին շնչել այն բանից հետո, երբ բժիշկը տրախեոտոմիա է կատարել: 

Ալեքսանդրը մեկն էր այն բազմաթիվ երեխաներից, որոնք տեղադրվել են «երկաթե թոքերի» սարքի մեջ՝ 1950-ականներին ԱՄՆ-ում պոլիոմելիտի բռնկման ժամանակ:

Over an extraordinary lifetime, Paul was able to travel, study the law and author a bookIron lungs became common place in hospitals in the 1940s and 50s as the only way to keep patients aliveDespite being bound to the ventilator, Alexander was able to paint and write a book