Իսրայելը վճռական է ռազմական գործողություն իրականացնել Ռաֆահում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակ տանելու համար․ Նեթանյահու

18:56 • 13.03.24

Իսրայելը վճռական է ռազմական գործողություն իրականացնել Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին, դա անհրաժեշտ է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ լիակատար հաղթանակ տանելու համար։

Այս մասին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրեական կառավարության ղեկավարի գրասենյակի համաձայն՝ Նեթանյահուն ընդունել է Ռուտեին Երուսաղեմի իր գրասենյակում, սա նրանց չորրորդ հանդիպումն է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ 

Զրույցի ընթացքում Նեթանյահուն «ընդգծել է, որ բանակի մուտքը Ռաֆահ չափազանց կարևոր է պատերազմի նպատակներին հասնելու համար», - նշել է գրասենյակը։

Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ «Պաղեստին պետության միակողմանի ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար կհամարվի ձեռքբերում»։