Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին

10:50 • 13.03.24

Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք: Դրանք մշտապես մարտական պատրաստության վիճակում են»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ Ռուսաստանն ամերիկյան զորքերի մուտքը կդիտարկի որպես միջամտություն։

«Չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ այդքան արագ է զարգանում, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Պուտինը։