Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին (տեսանյութ)

13:52 • 14.03.24

Շատերն արագ եզրակացություն էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն պետք է դատաբժշկական փորձաքննությունն իր եզրակացությունը տա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին այն մասին, որ օրեր առաջ համացանցը ողողվել էր ջրծաղիկի պատճառով երեխայի մահվան դեպքի մասին լուրերով։  

«Փորձաքննություններն իրականացվում են, որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որ մենք ունենանք արդյունքը։ Նախարարությունը չի շտապում արագ եզրակացություններ անել»,- նշեց նա։