Ուկրաինան հրթիռակոծել է Բելգորոդը. կա զոհ
11:55 • 14.03.24
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի օդային տարածքում Ուկրաինայից արձակված ութ հրթիռ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիարվորվել չորս մարդ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ «հրթիռներից մեկի բեկորներն ընկել են մարդատար մեքենայի վրա»։ Վարորդը մահացել է.
Placeholder










