Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Ռшզմական ոստիկանության «Toyota»-ն և «KAMAZ»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:11 • 14.03.24

Այսօր՝ մարտի 14-ին, ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

«Toyota» -ն հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող է, ում Ռազմական ոստիկանությունից տեղափոխում էին դատարան, սակայն վթարից հետո նրան տեղափոխում են «Կանազի» հոսպիտալ: