Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել ՌԴ տարածք. հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին (տեսանյութ)

16:30 • 14.03.24

Մարտի 14-ին ուկրաինական Բելգորոդ քաղաքի և համանուն մարզի հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն հետախուզական խմբի՝ ռուսական տարածք ներխուժելու հերթական փորձի ձախողման մասին։

Գերատեսչության տվյալներով՝ Կիևը կորցրել է գրեթե 200 մարդ և 15 միավոր տեխնիկա։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: