Զովունի-Եղվարդ ճանապարհին «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:10-ի սահմաններում 32-ամյա Հ. Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում՝ դեպի Եղվարդ ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամանեին շտապօգնության բժիշկները, տեղում բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օգնել է բժիշկներին՝ նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:










