Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանն է ներկայացել Պուտինի նվիրած «Աուրուս»-ով (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հրապարակայնորեն վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած «Աուրուս» ավտոմեքենան ՝ որպես երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման վառ ապացույց:
Այս մասին հայտում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
ԿԺԴՀ առաջնորդն ուրբաթ՝ մարտի 15-ին ղեկավարել է Կորեայի ժողովրդական բանակի օդադեսանտային զորքերի զորավարժությունները։ Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ՝ հյուսիսկորեացի առաջնորդին ուղեկցել է դուստրը։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը Պուտինի կողմից ավտոմեքենա էր նվեր ստացել այս տարվա փետրվարի 18-ին։ Ավելի ուշ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր այդ լուրը՝ նշելով, որ խոսքը «Աուրուս»-ի մասին է։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










