Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն

16:41 • 16.03.24

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր և պաշտոնատար անձանց հետ հետևել է օդադեսանտային զորքերի զորավարժություններին:

«Դրանց նպատակն է ստուգել Հյուսիսային Կորեայի ուժերի պատրաստականությունը և կարողությունը՝ արձագանքելու ցանկացած անսպասելի իրավիճակի»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Կիմ Չեն Ընը հրամայել է ավելի շատ զորավարժություններ անցկացնել, ևս մեկ անգամ ընդգծել, որ այժմ բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է:

Reuters գործակալությունը գրում է, որ Հյուսիսային Կորեայում զորավարժություններն անցել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ այս շաբաթ մեկնարկած համատեղ վարժանքների ֆոնին