Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31,000-ը

18:41 • 17.03.24

Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ  ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։

 Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է հակամարտության գոտում, ևս 130-ը՝ վիրավորվել։