Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում. միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

18:01 • 17.03.24

Մարտի 17-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև:

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: