Փլուզում ՌԴ հանքերից մեկում. տասնյակ հանքափորներ հայտնվել են փլատակներում

22:38 • 18.03.24

ՌԴ Ամուրի մարզի հանքում փլուզում է տեղի ունեցել, փլատակներում կարող է ավելի քան 13 մարդ լինել:

Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։

Զեյայի շրջանի իշխանությունները հաստատել են դեպքը և ասել, որ փլատակներում ենթադրաբար 13 մարդ կա: Հանքափորների հետ կապը կորել է, հանքի մուտքերն արգելափակված են։

Դեպքի վայր են ուղարկվել Ներյունգրիի ռազմականացված լեռնափրկարարական ջոկատի մասնագետները: