Կիմ Չեն Ընը ղեկավարել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ վարժանքները

11:10 • 19.03.24

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է գերխոշոր 600 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ ուսումնավարժական կրակը, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):

Վարժանքները տեղի են ունեցել երկրի արևմտյան հատվածում։

Կիմ Չեն Ինը, մասնավորապես, զննել է կրակային դիրքերը, որտեղ ծանոթացել է կրակի կառավարման ավտոմատ համակարգին, մարտական տեղակայման ժամանակին, մարտավարական տվյալներին։ Նա նաև դիտակետում կրակելու հրաման է տվել. դրանից հետո  արկերը «հարվածել են թիրախին»։