Մասկը խոստովանել է, որ տառապում է դեպրեսիայից և ստիպված կետամին է ընդունում

11:21 • 19.03.24

SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն, X սոցկայքի սեփականատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ երբեմն տառապում է դեպրեսիայից և երկու շաբաթը մեկ ընդունում է կետամին դեղամիջոցը։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։

Միլիարդատիրոջ խոսքով՝ երբեմն իր գլխում մի տեսակ բացասական քիմիական վիճակ է առաջանում, գուցե դեպրեսիա։ Նա պարզաբանել է, որ այդ վիճակի առաջացումը կապված չէ որևէ բացասական նորության հետ։

Մասկը CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնին ասել է, որ ինքը սովորաբար աշխատում է օրական 16 ժամ և չի կարող իրեն թույլ տալ շաղված միտք ունենալ, մինչդեռ դեղամիջոցներն օգնում են իրեն պահպանել նորմալ վիճակը:

Հեռուստաալիքը նշում է, որ գործարարն իր դեպրեսիան բնածին է համարում և չի կարծում, որ իր կողմից դեղերի օգտագործումը ինչ-որ կերպ կազդի իր ընկերությունների և պայմանագրերի վրա։