Ֆրանսիան 2,000 զինվոր է պատրաստել Ուկրաինա ուղարկելու համար․ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար

18:30 • 19.03.24

Ֆրանսիան պատրաստում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։

Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նրա խոսքերը մեջբերել է ծառայության մամուլի բյուրոն։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկայիս ղեկավարությունը թքած ունի հասարակ ֆրանսիացիների մահվան և գեներալների մտահոգությունների վրա։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն՝ արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ»,- նշել է վարչության պետը։