Զոլաքարում ձյան բարձրությունը հասնում է 50 սմ-ի, Ճամբարակում՝ 40․ Սուրենյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

10:21 • 20.03.24

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ՀՀ տարբեր մարզերից։

Սուրենյանի հրապարակման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ձյան բարձրությունը հասնում է 50 սմ-ի։

Возможно, это изображение горнолыжный склон и Арктика

Սուրենյանը լուսանկար է հրապարակել նաև Ճամբարակ գյուղից՝ լուսանկարին կից գրելով․ «Գիժ մարտ, 40սմ ձյուն Ճամբարակում»:

Возможно, это изображение измерительный стержень и Арктика

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ նաև լուսանկար է հրապարակել Կոտայքի մարզի Բուժական գյուղից, ինչպես նաև տեսանյութ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղից։

Возможно, это изображение горнолыжный склон, Арктика и природа