Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են հունական լցանավի վրա

14:00 • 20.03.24

Եմենի հուսիները հայտնել են, որ Կարմիր ծովում հրթիռներով հարձակվել են հունական MADO վառելիք տեղափոխող տանկերի վրա, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ MADO-ն հեղուկ գազ տեղափոխող լցանավ է։

Հաղորդվում է, որ Մարշալյան կղզիների դրոշով նավարկող լցանավը Սաուդյան Արաբիայից Սինգապուր է գնում: Սակայն հուսիներն այն անվանել են ամերիկյան, թեև Equasis տվյալների բազան ցույց է տալիս, որ լցանավը պատկանում է հունական Naftomar Shipping & Trading Co Ltd ընկերությանը: