Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

11:01 • 20.03.24

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների կառավարման վարչությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում՝ 5,13 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։