Պետդեպը հայտնել է՝ ինչ է Հս. Կորեան ձգտում ստանալ Ռուսաստանից՝ նրան զենք մատակարարելուն ի պատասխան

10:45 • 20.03.24

Հյուսիսային Կորեան, հավանաբար, ցանկանում է Ռուսաստանից բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա ստանալ՝ իր զենքը Մոսկվային մատակարարելու փոխարեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի Հյուսիսային Կորեայի հարցերով զբաղվող ամերիկացի պաշտոնյա Չոնգ Պակը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան անվճար ռազմական օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին և արդեն առնվազն զենքով բեռնված 10 հազար կոնտեյներ է ուղարկել հյուսիս։

«Կա առնվազն 10,000 կոնտեյներ, որ ԿԺԴՀ-ից գնացել է Ռուսաստան: Ակասկած, կան բաներ, որոնք ԿԺԴՀ-ն ցանկանում է փոխարենը», - ասել է Չոնգ Պակը:

Նա նաև ենթադրել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, հետաքրքրված է «երկիր-օդ» դասի հրթիռներով և ռուսական զրահատեխնիկայով:

«Շատ անհանգստացնող զարգացում է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը բացահայտորեն անարգում է Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նա ստորագրել է մնացած միջազգային հանրության հետ, և որ նրանք ներգրավված են զենքի փոխանցումներում», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստագրել է Ուկրաինայի վրա օդային հարձակումների ժամանակ ռուսական զորքերի կողմից Հյուսիսային Կորեայից հրթիռների կիրառումը։