Կյանքից հեռացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը

23:39 • 21.03.24

Հինգշաբթի օրը 77 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ֆրեդերիկ Միտերանը։

Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով նրա հարազատներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ նա 2009-2012 թվականներին եղել է  Ֆրանսիայի մշակույթի  նախարար։