Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը (տեսանյութ)

21:20 • 21.03.24

Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ժայռապատ հատվածների համար մշակվել է դենդրոնախագիծ. կկիրառվեն լանդշաֆտային ճարտարապետության էլեմենտներ:

Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղարվեստական թփերով ու բույսերով։