Բլինկենը հոկտեմբերից ի վեր 6-րդ անգամ ժամանել է Իսրայել

13:56 • 22.03.24

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հոկտեմբերից ի վեր 6-րդ անգամ ժամանել է Իսրայել՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Թել Ավիվում նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ։

Բլինկենը մինչ այս այցելել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։ Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, մերձավորարևելյան շրջագայության ընթացքում պետքարտուղարը մտադիր է քննարկել անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը։