Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից․ ՀՀ ԱԳՆ

23:48 • 22.03.24

Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից։

Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»:

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։