Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից․ մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից

22:24 • 22.03.24

Մոտ հարյուր մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ այրվել է։ 

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի շենքի 2-րդ հարկում առաջացած հրդեհի պատճառով, ըստ որոշ աղբյուրների, մի քանի տասնյակ մարդ չի կարողանում դուրս գալ։

Կրակը մարելու համար ուղղաթիռներ են ուղարկվել։

Ավելի վաղ նշել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։

Ըստ նախնական տեղեկությունների, կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր։