Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

12:11 • 22.03.24

Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին: 

Ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ այլ տեղեկություն այս պահին չունի։

Antifake.am-ը ձերբակալության տեսանյութն է տեղադրել: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

«Դատելով տեսանյութից՝ ձերբակալությունն իրականացրել է Ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Հավանաբար այնտեղ են տարել»,- ավելի ուշ գրել է Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Նարեկ Սամսոնայնը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահն է: