Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին. ԲՀԿ խոսնակ

15:49 • 23.03.24

Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Ֆեսյբուքյան էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Մոսկվայի ահաբեկչությանը․

«Ահաբեկչությունը,որից որեւէ երկիր ապահովագրված չէ,  մեր մոլորակում գոյություն ունեցող  ամենասարսափելի երեւույթներից է: Երեկվանից սարսափով եմ հետևում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությանը, որն արդեն ավելի քան 100 անմեղ մարդու, այդ թվում նաև երեխաների կյանք է խլել:

Սարսափելի է, որ  Մոսկվայի այն փողոցներով, որով քայլել ես ընդամենը օրեր առաջ` երեկ խուճապահար մարդիկ էին փախչում ահաբեկիչների կրակահերթերից: Մոսկվան սգում է այսօր: Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Մարդկությունը պետք է ձերբազատվի դաժանությունից, աշխարհին բարությունն է պակասում»: