Մեծ Բրիտանիան Ուկրաինային 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

18:16 • 23.03.24

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլն ֆունտ ստեռլինգ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար:

Այդ մասին հայտaարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ փաթեթը կտրամադրվի Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան:

Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ փաթեթում կներառվեն ժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար: