Մոսկվայի ահաբեկչության ուկրաինական հետքի մասին պնդումները սուտ են․ Ուկրաինայի ռազմական հետախուզություն

18:06 • 23.03.24

Ուկրաինան առնչություն չունի Մոսկվայի ահաբեկչությանը, և ուկրաինական հետքի մասին ենթադրությունները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության պաշտոնական ներկայացուցիչը։

«Սա իհարկե ռուսական հատուկ ծառայությունների հերթական սուտն է, ինչը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ և որևէ քննդատության չի դիմանում», - հայտարարել է ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը:

Նա նշել է, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ։