ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գրասենյակի պատվիրակությանը

13:45 • 25.03.24

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը։ 

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգից։

«Ուրախ էինք հյուրընկալել Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը և կիսվել առաքելության մանդատի և  գործունեության մասին հայացքներով»,- նշված է գրառման մեջ։