Բարդագույն վիրահատության շնորհիվ` 29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է․ ՀՀ առողջապահության նախարարություն (տեսանյութ)

20:33 • 25.03.24

Բարդագույն վիրահատության շնորհիվ` 29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է:

Մեծ չափսերի չարորակ գոյացության ճյուղավորումը հասել էր պարանոց՝ սերտաճելով անոթների՝ ընդհուպ որովայնային աորտայի պատերի հետ:

ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն իրականացրել է 3 վիրահատություն, բոլորն էլ պետական պատվերի շրջանակում:

Հիշեցում. առողջապահության նախարարության ծրագրով չարորակ նորագոյացությունների դեպքում բոլոր վիրահատություններն անվճար են: