Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

15:34 • 25.03.24

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դրել անվանի գործչի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի մարտի 25-ին Երևանում սրտի կաթվածից։