ՌԴ-ում ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Wildberries-ի պահեստում՝ փնտրելով անօրինական ներգաղթյալների (տեսանյութեր)

14:02 • 27.03.24

Ռոսգվարդիան և ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում Wildberries-ի՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում գտնվող պահեստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահները պահեստի աշխատակիցների շրջանում փնտրում են անօրինական ներգաղթյալների: Wildberries-ի պահեստի առնվազն 5000 աշխատակից հայտնվել է ոստիկանության հսկողության տակ:

Նրանց մի մասին թողել են պահեստում, մի մասին հանել են դուրս, որտեղ ստուգում են աշխատանքային արտոնագրերը, կացության թույլտվությունները, զինվորական նույնականացման քարտերը։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: