Փաշինյանի հրամանագրով Լևոն Հակոբյանը կրկին նշանակվել է առողջապահության փոխնախարար

11:39 • 27.03.24

Փաշինյանի մարտի 27-ի հրամանագրով Լևոն Հակոբյանը կրկին նշանակվել է առողջապահության փոխնախարար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ 2019թ-ի մարտի 25-ին նա նշանակվել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և նույն թվականի դեկտեմբերին ազատվել պաշտոնից։